Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Նախապայմանների համար ցուցակը երբեք չի սպառվի

Նախապայմանների համար ցուցակը երբեք չի սպառվի
21.02.2026 | 12:27

Եթե մի պահ վեր կանգնենք «խաղաղություն, թե պատերազմ» քաղտեխնոլոգիայի պրիմիտիվ թեզից, ապա հստակ կնկատենք, որ յուրաքանչյուր հայի, առավելապես Հայ Եկեղեցու համար Ադրբեջանի հետ խաղաղությունը առաջնահերթ օրակարգային հարց է։ Սակայն բովանդակային կտրվածքով դրա լուծումը ոչ միայն չի նշմարվում, այլև միտումնավոր խճճվում է։ Եվ խնդիրը առավելապես Ադրբեջանի նախագահ Ալիևի զուտ անձնական նկրտումներն են։ Այդ մարդը, իրական խնդիրներից շեղելու համար մոլորեցնում է հատկապես՝ սեփական ժողովրդին և իր իշխանությունը երկարացնելու առանցքային խայծ է դիտարկում հայատյաց քաղաքականությունը, ընդհուպ՝ հայի ազգային ինքնությունը իսպառ ոչնչացնելը։ Եվ հասկանալով, որ դա տևական գործընթաց է, իսկ ինքը չի էլ շտապում, հային պատեհ, անպատեհ նսեմացնում է միջազգային բոլոր հարթակներում (ընդհուպ՝ պատանդառված գործիչների շինծու դատավարությունը նույնացնում է Նյուրենբերգյան դատավարության հետ) և առաջադրում խաղաղության անհեթեթ, պարզապես անլուծելի նախապայմաններ։ Իհարկե, հընթացս էական խնդիրներ արդեն իսկ լուծվում են, սակայն դրանք բավարար չեն այդ քաղաքական գործչի ախորժակին անգամ նվազագույն չափով հագուրդ տալու համար։

Ելքը ոչ թե ամեն գնով խնդիրները չնկատելու, զուտ ձևական կողմով հրապուրվելու, այլ Սահմանադրության 13-րդ հոդվածի հենքով բացառապես «ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ, ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» հաստատելու գործընթաց նախաձեռնելն է, հակառակ պարագայում նախապայմանների համար ցուցակը երբեք չի սպառվի, իսկ երկու ժողովուրդների միջև միջանձնային հարաբերությունները կդառնան էլ ավելի թշնամական:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4829

Մեկնաբանություններ